|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երեկ Ադրբեջանը Տավուշի շրջանում հայկական դիրքերը գրավելու փորձ էին կատարել, սակայն ստանալով համարժեք պատասպան հետ էին շպրտվել՝ տալով նվազագույնը 4 զոհ։ Մինչ այժմ ադրբեջանական կողմը շարունակում է սրել սահմանային իրավիճակը։
Ինչպես սպասելի էր, Ադրբեջանին նման իրավիճակում օգնության հասավ «եղբայրական Թուրքիան»։ Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում իբր «դատապարտում է Հայաստանին՝ հարձակումը Ադրբեջանի վրա»։
«Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում բարեկամ եղբայրական ժողովրդին և Ադրբեջանի կառավարությանը՝ ադրբեջանական զորքերի մահվան կապակցությամբ: Ադրբեջանի կողմից հարձակման հետ մղումը հստակ օրինակ է այն փաստի, որ Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունը անպատասխան չի մնա», - նշվում է Սիրիայի հյուսիս-արևմուտքն ապօրինաբար բռնազավթած, Իրաքի հյուսիս ներխուժած և տեղի բնակիչների նկատմամբ ոտնձգություններ իրականացնող Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Թուրքիան նշում է, որ «Հայաստանի այս գործողությունն ուղղված է, որպեսզի շեղի միջազգային հանրության ուշադրությունը Լեռնային Ղարաբաղի թեմայից և հույս են հայտնում, որ որևէ պայմաններում Հայաստանի գործողությունները չեն ընդունվի միջազգային հանրության կողմից»։