|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նամակ է հղել Իրաքի իր գործընկերոջը` Հայդար էլ Եբադիյին՝ նշելով, որ Թուրքիան մտադիր չէ ավելի մեծ թվով զինվորականներ ուղարկել Իրաքի Նայնավա նահանգ:
Demokrathaber-ըտեղեկացնում է, որ Դավութօղլուն հայտարարել է, թե Թուրքիան ցանկանում է ուժեղացնել Իրաքի հետ հարաբերություններն «Իսլամական պետության» դեմ պայքարում ու չի ցանկանում խախտել Իրաքի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Նա Իրաքի վարչապետին տեղեկացրել է նաև «զինծառայողների ուսումնամարզական առաքելության մասին»: