|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
արչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդիին՝ Մոսուլում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ:
Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Մեծ ցավով տեղեկացա Մոսուլում շուրջ հարյուր մարդու կյանք խլած ողբերգական միջադեպի մասին:
Այս ծանր պահին մեր համերաշխությունն ենք հայտնում Ձեզ և Իրաքի բարեկամ ժողովրդին:
Խորապես ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով համբերություն և ոգու տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»: