|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հեռագրում ասվում է. «Խոր ցավով տեղեկացա հայ մեծ բարերար, հասարակական գործիչ Վահագն Հովնանյանի մահվան մասին:
Վահագն Հովնանյանի ողջ կյանքն ու գործունեությունը հայի դժվարին ճակատագրի օրինակ են, բայց նաև՝ դժվարությունները հաղթահարելու, բացառիկ հաջողությունների հասնելու և դրանց պտուղները հայրենիքին ու հարազատ ժողովրդին ի սպաս դնելու օրինակ:
Խորին ցավակցություն եմ հայտնում ձեզ, ձեր հարազատներին և մերձավորներին հայրենասեր հայորդու մահվան կապակցությամբ»։