|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ:
Անվանի մտավորականի հարազատներին, գործընկերներին և արվեստի երկրպագուներին ուղղված` հանրապետության նախագահի ցավակցական հեռագրում ասված է. «Մեծ է բոլորիս վիշտը: Մենք կորցրինք մեծ դերասանի, մեծ մտավորականի և մեծ հայի:
Սոս Սարգսյանի ներկայությունը մեր արվեստում և հասարակական կյանքում նշանակալի էր: Նա իր վարքով ու կեցվածքով մեզ բոլորիս դարձնում էր ավելի բարի, ավելի ազնիվ, ավելի լավը: Նրա խաղացած դերերը մի ամբողջ դարաշրջան են մեր թատրոնի և կինոյի պատմության մեջ:
Խորին ցավակցություն եմ հայտնում Սոս Սարգսյանի հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի երկրպագուներին, որոնք մեծ հաշվով մեր ողջ ժողովուրդն են: Սա անդառնալի և համազգային կորուստ է»: