|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 22-ին, հիփոթեքային գործող ծրագրում նոր փոփոխություններ անելու նպատակով, շահագրգիռ գերատեսչությունների պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել:
Ինչպես Yerkir.am-ին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Հարությունյանը նշել է, որ նախընտրական խոստման համաձայն՝ հիփոթեքային գործող ծրագիրը պետք է որակապես փոփոխության ենթարկվի՝ հիմքում ունենալով «յուրաքանչյուր ընտանիքի՝ առանձին բնակարան» կարգախոսը: Երկրի ղեկավարի հանձնարարականի համաձայն՝ նոր կարգը պետք է գործի հունվարի 1-ից:
Սպասվող փոփոխությունների վերաբերյալ ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը նիստում ներկայացրել է որոշման նախագծի առաջարկների հիմնական փաթեթը, որն ընդգրկում է ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական համայնքներում իրականացվելիք քաղաքականության սկբունքները: