|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը օրերս իրականացրեց «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր» ֆլեշմոբը։ Հատկանշական է, որ դիմակների վրա պատկերված էր թատրոնի լոգոն։
«Աբելյանցիները բոլորին հորդորում են դիմակ կրել և հետևել ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված կանոններին, որպեսզի միասնական կամքով և հետևողականորեն կարողանանք հաղթահարել աշխարհը պատուհասած չարիքը»,- մեզ հետ զրույցում ասաց թատրոնի մարքեթինգի գծով փոխտնօրեն, դերասան Թաթուլ Բոստանչյանը։ Նա նաև հավելեց, որ այս օրերին շատ կարևոր է սոցիալական բարձր պատասխանատվություն ունենալ և առավելագույն չափով հոգատար լինել միմյանց նկատմամբ։