|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Երեկ Արծրուն Հովհաննիսյանը մի կահավորված փոքր հատված էր դրել դիրքերի, և հասկացողները հասկացան, թե նման կահավորանքի պայմաններում զինվորի կյանքը ինչպես կարելի է փրկել»,- ասում է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ մեկ ամիս առաջ՝ դեկտեմբերի 9-ին, «Ազատության» եթերում։ Անդրանիկ Քոչարյանը դա ասում է արձագանքելով ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հայտարարությանը, թե՝ «Այն աստիճան կահավորված չէր առաջնագիծը, որ Ադրբեջանը սեպտեմբերին 2-3 օրում հսկայական տարածքներ է գրավել»։
Անդրանիկ Քոչարյանն ասում է, թե Տիգրան Աբրահամյանին առաջարկել է միասին գնալ դիրքեր ու տեսնել, թե ոնց է կահավորվում։
Այսօր, երբ ահավոր վատ կահավորված զորանոցում 15 զինծառայող զոհվեց, տեղին է հիշել Անդրանիկ Քոչարյանին։