|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել: Այս մասին գրում է TV3-ը:
Ըստ պարբերականի, Մեսսին վնասվածք է ստացել մարզման ժամանակ և վերականգնման համար կպահանջվի 10 օր:
Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի հունիսի 11-ին: Վերսկսվելու դեպքում Լա լիգայի խաղերը կանցկացվեն առանց դադարի: Առաջնությունը կանցկացվի 35 օրում, և խաղեր կլինեն ամեն օր: Լիգայի մյուս հատվածը չի չեղարկվի, և մրցաշրջանը կհասցվի ավարտին:
Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց մարտի 12-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: