|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Արքայական ակումբի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի «Մալագայի» հետ հանդիպման ժամանակ (7:0) վնասել է ծունկը, հաղորդում է իսպանական Marca-ն:
Պորտուգալացին լքել է դաշտը 3-րդ գոլը խփելուց անմիջապես հետո: Եվ քանի որ փոխչեմպիոնների մարզչական շտաբը արդեն կատարել էր երեք փոխարինում, թիմը ստիպված էր շարունակել հանդիպումը 10 խաղացողներով, սակայն դա չխանգարեց մադրիդցիներին ջախջախել հակառակորդին:
«Առայժմ ես չեմ կարող խոսել վնասվածքի ծանրության աստիճանի մասին: Բայց, ինչպես երևում է, այն բավականին լուրջ է: Սա հանդիպման ամենաբացասական պահն էր` հաշվի առնելով այն փաստը, որ Ռոնալդուի ներկայությունը մեզ համար շատ կարևոր է: Բայց ես վստահ եմ, որ նրա հետ ամեն ինչ կարգին կլինի»,- ասել է Ժոզե Մոուրինիոն: