|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Աբրահամ Խաշմանյանը համալրել է «Լոռի» ֆուտբոլային ակումբի ղեկավար կազմը՝ստանձնելով ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանի խորհրդականի պաշտոնը։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Աբրահամ Խաշմանյանը գլխավոր մարզչի պաշտոնում աշխատել է հայկական տարբեր ակումբներում։ Մարզել է «Կիլիկիան», «Արարատը», «Գանձասարը»։ Մարզել է նաեւ Հայաստանի Մ19, Մ21 եւ ազգային հավաքականները։
«Ալաշկերտի» ղեկին Խաշմանյանը դարձել է Հայաստանի եռակի չեմպիոն, գավաթակիր եւ սուպեր գավաթակիր։ «Գանձասարի» հետ դարձել Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր։
Խաշմանյանը եվրագավաթներում ամենաշատ հաղթանակ տարած հայ մարզիչն է՝ 7 հաղթանակ 16-ից։