|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը ստանձնեց «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը՝ այդ պաշտոնում փոխարինելով հրաժարական տված Արմեն Գյուլբուդաղյանցին:
Տեղեկացնենք, որ արդեն երեք ամիս է` Աբրահամ Խաշմանյանն աշխատում էր «Ալաշկերտ» ակումբում՝ կատարելով գործադիր տնօրենի պարտականությունները: Եվ այսուհետ թիմը մրցաշրջանի պաշտոնական խաղերին կնախապատրաստվի ու հանդես կգա Աբրահամ Խաշմանյանի գլխավորած մարզչական շտաբի ղեկավարությամբ, որում ընդգրկված են Արկադի Չիլինգարյանը (ավագ մարզիչ), Աշոտ Գրիգորյանը (գլխավոր մարզչի օգնական) և Արմեն Տոնոյանը (ֆիզիկական պատրաստականության գծով մարզիչ): Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը: