|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստանի Գավաթի խաղարկության քառորդ եզրաափակչի «Փյունիկ» - «Ալաշկերտ» (1:0) հանդիպումից հետո Աբրահամ Խաշմանյանի ասուլիսը զարմանալի ստացվեց: Մասնագետը հայտնեց, որ հրաժարական է տվել,-հայտնում է Armsport.am-ը:
«Լավ խաղ էր, ամեն ինչ նորմալ էր: Առավելություն ունեինք, սակայն գոլային պահերը չիրացրինք: Մրցակիցը մի պահ ունեցավ և գոլ խփեց:
Շնորհակալություն Ձեզ. այսօր իմ վերջին խաղն էր «Ալաշկերտ»-ում: Ես վերջացնում եմ իմ գործունեությունը և հրաժարական եմ տալիս: Ցտեսություն»:
Աղբյուրը գրում է, որ Խաշմանյանը «ցտեսություն» ասելով հեռացավ մամուլի ասուլիսների սրահից. դա է պատճառը, որ հարցեր չեղան: Հասկացվեց, որ ինչ-որ բան այն չէ: