|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8.946֊ով՝ ընդհանուր թիվը դառնալով 353.427. այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները։
Այսպիսով, տասն օր շարունակ օրվա կտրվածքով կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերի թիվը 10 հազարից չի ավելանում։ Վարակի դեպքերի օրվա աճը կազմել է 2,6 տոկոս, ինչպես նախորդ օրն էր։
Շտաբի տվյալներով կորոնավիրուսը հաղթահարած քաղաքացիների թիվը դարձել է 118.798։ Երեկ դուրս է գրվել 5.499 մարդ։ Վերջին մեկ օրում մահերի թիվն ավելացել է 92֊ով՝ ընդհանուրը դառնալով 3.633։