|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 448.71 |
| RUB | ⚊ | ₽ 4.9132 |
| GBP | ⚊ | £ 514.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.69 |
Իրանական Թեհրան նահանգում` մայրաքաղաքից 30 կմ արևելք տեղի ունեցած 5․1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 1, վիրավորվել՝ 11 մարդ. այս մասին գրում է IRIB-ը։
Նշվում է, որ Դեմավենդ շրջանի 60-ամյա բնակչի մահվան պատճառը գլխի վնասվածքն է։ Այս պահին զոհերի թիվը հստակեցվում է։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թեհրան և Մազենդերան նահանգների սահմանին։ Ցնցումները, որոնց օջախը գտնվել է 7 կմ խորության վրա, զգացվել են նաև Թեհրանի կենտրոնական շրջաններում։