|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Վերջին 1 օրվա ընթացքում Չինաստանի տարածքում չի գրանցվել կորոնավիրուսից մահվան դեպք, արձանագրվել է վարակման 10 դեպք, ապաքինվել է 56 պացիենտ։ Այս մասին տեղեկացնում է Известия-ն՝ Չինաստանի առողջապահական հարցերով պետկոմիտեին հղումով. հայտնում է Yerkir.am-ը։
Մասնավորապես, վարակման նոր դեպքերից 6-ը բերովի են, մնացած 4-ը՝ տեղային։ Երկրում մինչ օրս գրանցվել է բերովի 1616 դեպք, վարակակիրներից 823-ն ապաքինվել են։
Համաճարակի օջախ համարվող Հուբեյ նահանգում վերջին մեկ օրում վարակման ոչ մի դեպք չի արձանագրվել։ Այս պահին դրությամբ նահանգում բուժում է ստանում 69 մարդ, բոլորը՝ Ուհան քաղաքում։ Նրանցից 2-ի վիճակը ծանր է։
Ընդհանուր առմամբ մինչ օրս երկրում գրանցվել է վարակման 82 798 դեպք, մահացել է 4632 մարդ։