|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Պանդեմիայով պայմանավորված Իտալիայում դադարեցված սպորտային բոլոր միջացառումների պատճառով երկիրը կկրի մոտ 60 միլիարդ եվրոյի վնաս: Այս մասին գրում է Corriere dello Sport-ը:
Առավել մեծ կորուստներ կկրի հատկապես Իտալիայի բասկետբոլի լիգան։ Ֆինանսական կորուստը կարող է կազմել 40-ից100 միլիոն եվրո:
Մարտի 13-ից դադարեցված է ֆուտբոլի ազգային առաջնությունը: Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների:
Սերիա Ա-ի կազմակերպիչները մտադիր են առաջնությանը մասնակից թիմերին թույլատրել վերսկսել մարզումներն առաջիկա շաբաթվա ընթացքում, իսկ Սերիա Ա-ն կսկսվի մայիսի վերջին: