|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և համաճարակային վիճակի կայուն պահպանման նպատակով ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը մի շարք միջոցառումներ է կասեցրել և հետաձգել:
«Ս.թ. մարտի 16-ից մեկ ամսով չեղարկել կամ անժամկետ հետաձգել է բոլոր տեսակի զանգվածային մշակութային միջոցառումները,
ՄԵՀԶ նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների և ՓԲԸ-ների տնօրեններին հրահանգվել է սահմանափակել մշակութային , գիտական, զվարճանքի, մարզական միջոցառումները,
կասեցրել է գրադարանների, թանգարանների, պատկերասրահների, համերգասրահների, թատրոնների աշխատանքը:
ԱՀ ՄԵՀԶ նախարարությունը շարունակում է հորդորել ՀԿ-ներին ու մասնավոր կազմակերպություններին զերծ մնալ մասսայական միջոցառումների կազմակերպումից ու մասնակցությունից»,- նշվում է նախարարության կողմից տարածված հաղորդագրության մեջ։