|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նշել է, որ կազմակերպությունն առաջարկել է Հայաստանին օգնելու մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության իրականացում Ադրբեջանի հետ սահմանին՝ իրավիճակը գնահատելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Իրավիճակը հեշտ չէ, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են լինում։ Ընդհանուր առմամբ, միջոցառումների համալիրը, որը ՀԱՊԿ-ը առաջարկում է Հայաստանին ներառում է տարբեր միջոցառումներ՝ եւ՛ քաղաքական-դիվանագիտական, եւ՛ ռազմական որոլտներում, այդ թվում՝ առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման: Առաջարկներն ընդհանուր առմամբ հավանության են արժանացել բոլոր պետությունների կողմից»,- ասել է Զասը բելառուսական ONT հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, «միակ բանը, որը չի հաջողվել իրականացնել՝ ստեղծված իրավիճակի համախմբված գնահատումն է»։