|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր ասել է, որ կազմակերպությունը «չի պատրաստվում դուրս գալ կամ երես թեքել Հայաստանից»:
«Համաձայն չեմ այն մտքի հետ, թե ՀԱՊԿ-ը փորձում է երես թեքել Հայաստանի խնդիրներից: Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու վերաբերյալ ՀԱՊԿ առաջարկները մնում են ուժի մեջ: Եթե Հայաստանն անհրաժեշտ համարի որոշում կայացնել կամ միջոցառումների ամբողջ փաթեթի կամ առանձին կետերի, այդ թվում՝ առաքելություն ուղարկելու վերաբերյալ, դա կարելի է իրականացնել, ընդ որում` բավական օպերատիվ»,- ասել է Ստանիսլավ Զասը:
Նա նշել է, որ առաջարկում ներկայացված է ՀԱՊԿ առաքելության մանդատը՝ կազմը, ժամկետները, խնդիրները։