|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին փաստաթուղթը գրեթե պատրաստ է, սակայն այն լրամշակման կարիք ունի։
«Փաստաթուղթը գտնվում է պատրաստվածության բարձր աստիճանում, համաձայնեցվել է ներկա ծանր իրավիճակում միջոցառումների համալիր՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին լարվածության հետ։ Այն ընդհանուր առմամբ պատրաստ է, սակայն պետք է վերջնական տեսքի բերվի: Հանձնարարվել է լրամշակել եւ ստորագրման ներկայացնել պետությունների ղեկավարներին»,- հայտնել է Զասը։
Նրա խոսքով` նույնը վերաբերում է Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրին` այնտեղ նույնպես որոշվել է մի շարք ճշգրտումներ կատարել։ Ըստ նրա` այս ամենը նորմալ գործընթաց է, քանի որ չկան միջազգային կազմակերպություններ, որտեղ բոլորը նույն կերպ են մտածում։