Փոխարժեքներ
08 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը մտադիր չէ զորք ուղարկել Աֆղանստան. բելառուսական СТВ հեռուստաալիքին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Արդյո՞ք Աֆղանստանը թակարդ չի դառնա, արդյո՞ք անհրաժեշտություն չի լինի կրկին զինծառայողներ ուղարկել այնտեղ: Իհարկե՝ ոչ: Սրանք բացարձակապես անհիմն վախեր են» - ասել է Զասը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շեշտել է, որ ՀԱՊԿ-ը բացառապես պաշտպանական ռազմաքաղաքական կազմակերպություն է:
«Հավաքական անվտանգության պայմանագրի կանոնադրությունը նախատեսում է հավաքական պաշտպանական ուժերի կիրառում բացառապես ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, այսինքն՝ մեր երկրների սահմաններում»,- հիշեցրել է Զասը: