|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկված չվերթների ուղեւորներին առաջարկելու է իրենց տոմսերի արժեքներին համարժեք վաուչերներ մեկ տարի ժամկետով օգտագործման պայմանով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գեւորգ Խաչատրյանը. հայտնում է Yerkir.am-ը։
Նա, մասնավորապես, նշել է. «Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, չվերթների զանգվածային կասեցումը եւ տոմսերի վերադարձները, «Արմենիա» ավիաընկերությունը չեղարկված չվերթների ուղեւորներին առաջարկելու է իրենց տոմսերի արժեքներին համարժեք վաուչերներ մեկ տարի ժամկետով օգտագործման պայմանով։
«Արմենիա» ավիաընկերության աշխատակազմի 95 տոկոսը գտնվում է իրենց հասանելիք եւ ավիաընկերության կողմից վճարվող արձակուրդում։ Ավիաընկերությունը չի հրաժարվում իր պարտավորություններից եւ ակնկալում է ձեր փոխըմբռնումը ստեղծված իրավիճակում։ Մաղթում ենք բոլորիդ առողջություն»։