|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հաշվի առնելով Արցախի Հանրապետության տարածքում կորոնավիրուսի տարածման հնարավոր վտանգը, մտահոգված լինելով մեր քաղաքացիների առողջությամբ՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության նախընտրական շտաբը որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել փակ տարածքներում ընտրողների հետ հանդիպումները։ Այս մասին Yerkir.am-ին հայտնում ՀՅԴ Արցախի կառույցի գրասենյակից:
«Մենք կշարունակենք կուսակցության նախընտրական ծրագիրն ու տեսակետները ներկայացնել բացօթյա փոքրաթիվ հանդիպումների, հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցների, սոցիալական մեդիայի միջոցով»։