|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Կառավարության այսօրվա նիստի ընդմիջումից առաջ Ադարադատության նախարարը տեղեկացրեց նախագծում առկա և շտկման ենթակա վրիպակի մասին, ըստ որի՝ արտակարգ դրությունը պետք է տևի ոչ թե ապրիլի 16-ը, այլ՝ 14-ը:
Հիշեցնենք՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը: Կառավարության այսօրվա նախագծով՝ մարտի 16-ից մինչ ապրիլի 16-ը ոչ թե 30 օր է, այլ՝ 31:
Երևի դա էր պատճառը, որ վերջում հայտարարվեց առկա վրիպակի մասին: Նախագիծը մշակողները հավանաբար հաշվի չէին առել մարտի 31-րդ օրվա գոյությունը: