|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում երեկ երեկոյան կրկին բողոքի ցույցեր էին: Սակայն ի տարբերություն նախորդ երկու գիշերների՝ այս անգամ ակցիան խաղաղ էր, բախումներ չեն գրանցվել:
Այս բողոքի պատճառը առաջիկա հանգստյան օրերին պարետային ժամ սահմանելու կառավարության ծրագրերն էին՝ կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու համար: Սակայն բազմահազարանոց ցույցերից հետո՝ իշխանությունները տեղի են տվել: Պարետային ժամի փոխարեն՝ կկրճատվեն սրճարանների եւ խանութների աշխատանքային ժամերը: