|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.45 |
| EUR | ⚊ | € 426.15 |
| RUB | ⚊ | ₽ 5.1181 |
| GBP | ⚊ | £ 493.61 |
| GEL | ⚊ | ₾ 138.68 |
Ոստիկանության Դիլիջանի բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել Դիլիջանի թիվ երկու հիմնական դպրոցում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Մասնավորապես, պարզվել է, որ դպրոցի պաշտոնատար անձինք, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2009-ից 2013 թվականների ընթացքում երեք անձի դպրոցի հնոցապան են ձևակերպել։ Նրանք աշխատանքի չեն ներկայացել, սակայն նրանց անվամբ աշխատավարձ է դուրս գրվել։
Բացի այդ, Դիլիջանի երկու բնակչուհու ձևակերպել են դպրոցի պահակ, ապա տրամադրել նախածննդյան ու հետծննդյան արձակուրդներ։ Այդ ընթացքում նրանց պարտականությունները կատարել է մեկ ուրիշը։ Հիշյալ ապօրինությունների հետևանքով յուրացվել է ընդհանուր 2 միլիոն 287 գազար դրամից ավելի գումար։
Պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերի յուրացման կամ վատնման և պաշտոնեական կեղծիքի փաստերով ոստիկանության Դիլիջանի բաժնում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե։