|
Փոխարժեքներ
30 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 448.71 |
| RUB | ⚊ | ₽ 4.9132 |
| GBP | ⚊ | £ 514.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.69 |
Շվեյցարիայի Լյուցերն քաղաքում 82 տարեկան հասակում մահացել է 1992-1993 թթ. Ադրեջանի Արտաքին գործերի նախարար աշխատած Թոֆիգ Գասիմովը: Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է ադրբեջանական ընդդիմադիր Մուսավաթ կուսակցության ղեկավար Արիֆ Հաջըլըի ֆեյսբուքյան էջից:
1989-1990 թթ. եղել է Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության անդամ: Էլչիբեյի վարչակազմում զբաղեցրել ԱԳՆ ղեկավարի պաշտոնը: Էլչիբեյի՝ նախագահի պաշտոնից հեռացումից հետո հրաժարական է տվել: Հետագայում մեղադրվել է 1995 թ. մարտին ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ, ձերբակալվում է: Ազատ արձակվելուց հետո լքում է երկիրը: