|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Բնապահպանները ահազանգում են որ պետք է վերանայենք մեր քաղաքականությունը բնության հանդեպ, այլապես կարժանանանք դինոզավրերի բախտին:
Էկոլուր ՀԿ տնօրեն Ինգա Զարաֆյանը նշեց, որ Սեւանա լիճ են թափվում շուրջ 28 գետերի ջրեր եւ մարդիկ այնքան են այդ գետերի ջրերը փչացնում, որ ստացվում է այնպես, որ Սեւանա լիճ է մտնում կոյուղու ջրեր:
«Բնապահպանության նախարար, հիշեք, որ դուք բնապահպանության նախարար եք», ասել է Զարաֆյանը:
«Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը նշեց, որ օդի աղտոտվածության առումով Հայաստանում տիրում է առեղծվածային իրավիճակ: «2005 թվականից այս կողմ արտանետումներն աճում են, ավելանում են երկրի մտնող ավտոմեքենաների քանակը, բայց արի ու տես, որ ըստ պաշտոնական տվյալների օդի աղտոտվածությունը կրճատվել է»: