|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Տեր Նշան քահանա Ալավերդյանը գրել է.
««Հաց բերող» երբ ասէք, այս տղաներին յիշէք` Յարութիւն Յովագիմեան եւ Կարեն Ղազարեան..
Իրենք մարտական հենակէտ` խրամատում եղող հայ զինական տղաներին հաց տանելուց առեւանգուեցին մեզ համար այլ խորհուրդ ունեցող մայիս 26-ին, իսկ հիմայ ահաբեկչի մեղադրանքով դատական ընթացքը մեզ համար խորհրդանշական Սումգայիթում է...
Սուրբ Գրքում Տոբիթը կեանքը վտանգելով անթաղ մարմիններն էր յանձնում հողին, ինչի համար Աստծոյ հրեշտակը օգնեց թէ´ նրա զաւակ Տուբիին օտար ճամփեքին, թէ´ հէնց Տոբիթին` բժշկելով կուրացած աչքերը։ Ես հաւատում եմ, որ հաց տանող տղաներին էլ Աստծոյ հրեշտակը պիտի օգնի օտարութեան եւ գերութեան մէջ` բժշկելով հայրերի սերունդի
հոգեւոր կուրութիւնը...»: