|
Փոխարժեքներ
02 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.19 |
| EUR | ⚊ | € 443.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.8908 |
| GBP | ⚊ | £ 504.16 |
| GEL | ⚊ | ₾ 141.23 |
|
Փոխարժեքներ
02 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.19 |
| EUR | ⚊ | € 443.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.8908 |
| GBP | ⚊ | £ 504.16 |
| GEL | ⚊ | ₾ 141.23 |
Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ընդլայնված համագործակցությունը կարող է երաշխավորել տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորումը։ Այս մասին, ինչպես գրում է ТАСС-ը, ասել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Սիրիայի հարցով եռակողմ գագաթաժողովի ժամանակ։
«Երեք երկների ընդլայնված համագործակցությունը կարող է երաշխավորված բանալի դառնալ Սիրիայում իրավիճակի, ինչպես նաև տարածաշրջանում մնացած ճգնաժամերի կարգավորման համար»,- ասել է Ռոուհանին։ Նա նշել է, որ «սիրիական խնդիրը, ինչպես նաև տարածաշրջանում մյուս ճգնաժամերը, պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով»։
Նախագահի խոսքով ԱՄՆ-ի «անօրինական զորքերի ներկայությունը Սիրիայում սպառնալիքի տակ է դնում այդ երկրի ինքնիշխանությունն, ինչպես ՄԱԿ-ի անդամի»։
«Մենք կրկնում ենք, որ ամերիկյան ուժերը, ինչքան հնարավոր է արագ պետք է լքեն այդ տարածաշրջանը, իսկ Դամասկոսի իշխանությունը տարածվի Եփարտի հյուսիսիում և արևելքում»,- նշել է նա։
Անկարայում Սիրիայի հարցով եռակողմ գագաթաժողով է տեղի ունենում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև։
© 2025 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։