|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
Գողացել են ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանի մեքենայի հայելիները։ Այս մասին օրենսդիր մարմնի ներկայացուցիչն ահազանգել է ֆեյսբուքյան իր էջում ու լուսանկար հրապարակել։
«Հայաստան։ Մեր օրեր… Հ.Գ. Ինչ խոսք, շնորհքով են տարել, առանց մեքենան ավելորդ վնասելու», - գրել է նա։
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին նույն խմբակցությունից մեկ այլ պատգամավորի՝ Գառնիկ Դանիելյանի մեքենայի կողապակիներն ու հայելիներն էին կոտրել։