|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հայաստանի խորհրդարանը 93 «կողմ», 1 «ձեռնպահ» ձայներով վավերացրեց Ղազախստանի հետ միգրացիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը:
Փաստաթղթի համաձայն՝ երկու երկրների քաղաքացիները կարող են Ղազախստանում և Հայաստանում առանց վիզայի մնալ 90 օր։ Դրանից հետո հնարավոր կլինի ձևակերպել ժամանակավոր կացության թույլտվություն, օրինակ՝ աշխատանքի, ուսման, բուժման և այլն:
Բացի այդ, Հայաստանի և Ղազախստանի միգրացիայի ոլորտի պետական մարմինները տեղեկատվություն կփոխանակեն իրենց տարածքներում գտնվող կողմերի քաղաքացիների, միգրացիոն օրենսդրության խախտումների և այլնի վերաբերյալ։ Ղազախստանի կողմից դա ներքին գործերի նախարարությունն ու աշխատանքի նախարարությունն են, հայկական կողմից՝ ոստիկանությունը, ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։