|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Ղրղզստանի խորհրդարանը հինգշաբթի երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է եվրասիական տնտեսական ինտեգրման պայմաններում տնտեսական համագործակցության զարգացման մասին Ղազախստանի հետ համաձայնագրի չեղարկման մասին օրինագիծը. հայտնում է РИА Новости-ն:
Տեղեկության համաձայն`համաձայնագիրը չեղարկվել է Բիշքեկի և Աստանայի միջև դիվանագիտական սկանդալի ֆոնին, որը տեղի է ունեցել հոկտեմբերին Ղրղզստանում անցկացված նախագահական ընտրություններից առաջ:
Հիշեցնենք, որ Ղրղզստանին դուր չէր եկել այն, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանդիպել էր Ղրղզստանի նախագահի թեկնածու Օմուրբեկ Բաբանովի հետ: Ալմազբեկ Աթամբաևը մեղադրել էր Ղազախստանին երկրի ներքին գործերին միջամտելու մեջ: Դրանից հետո ղազախական կողմը խստացրել էր Ղրղզստանի հետ սահմանի անվտանգությունը, ինչի արդյունքում սահմանը հատող քաղաքացիների թիվը կրճատվել է 2,5 անգամ: