կարևոր
1366 դիտում, 3 ժամ առաջ - 2025-09-11 22:12
Քաղաքական

Դուք, ձեր քննչականի պետը, ձեր գլխավոր դատախազը ստախոսներ եք, մնացածը` շուտով․ Խուդոյան

Դուք, ձեր քննչականի պետը, ձեր գլխավոր դատախազը ստախոսներ եք, մնացածը` շուտով․ Խուդոյան

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է․

«Այսօր ԱԺ-ում էլի ակտիվացել էին տեղեկատվական ահաբեկիչները, հին ստերն էին բերում, արդեն բացահայտված կեղծիքներին նոր մեկնաբանություններ էին տալիս, մեկն էլ միտք երկնեց, որ դե եթե փաստաբանները այլ նյութերի մասին բան չեն ասել, ուրեմն մնացած ամեն ինչ նորմալ է:

Չէ, չսիրելիներ, այդքան մի շտապեք, նոր բաներ էլ են լինելու, ուղղակի մոլորության մեջ մի ընկեք, որ պաշտպանական մարտավարությունը պիտի կառուցվի ձեր քմահաճույքով:

Առաջնայինը, որ անհրաժեշտ էր այս փուլում, արդեն արվել է` ԱՊԱՑՈՒՑՎԵԼ Է, որ դուք, ձեր քննչականի պետը, ձեր գլխավոր դատախազը ստախոսներ եք: Մնացածը` շուտով»: