|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երեկվանից փրկարարները որոնում են Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում կորած դեռահասին՝ Արեգա Մ.-ին, որը 15 տարեկան է և ունի «էպիլեպսիա» հիվանդություն: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Ժամը 21:07-ից, երբ ստացել են ահազանգը, մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը որոնողական աշխատանքներ է կատարում բնակավայրի տարածքում և հարակից արոտավայրերում: Դրանց մասնակցում են 10 ոստիկան և գյուղի 20 բնակիչ:
Սեպտեմբերի 7-ին, Ժամը 11:42-ի դրությամբ որոնողական աշխատանքներին մասնակցում է նաև ազատ հերթափոխից 8 փրկարար:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: