|
Փոխարժեքներ
14 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 426.09 |
| RUB | ⚊ | ₽ 5.0686 |
| GBP | ⚊ | £ 493.73 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն այն բանից հետո, երբ Bloomberg-ի թղթակիցը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովից հարցրել է` ինչ հիվանդություն ունի ՌԴ ԱԳՆ ղեկավարը, որոշել է պարզել` ի՞նչ հիվանդություն ունի ինքը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Լավրովը խնդրել է պարզել Bloomberg-ից` ինչ հիվանդություն ինքն ունի: Գործակալությունը, չեք հավատա, պատասխանել է, որ հիմնվել է ասեկոսեների վրա և հետաքրքրվել Լավրովի առողջության մասին ոչ թե անձամբ նրանից, այլ Կրեմլից` ընտրություններից հետո կառավարությունում վերադասավորումների համատեքստում»,- գրել է նա: