|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի գլխավոր նպատակներից մեկը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երկրորդ հանդիպման ժամանակ Հարավային Կորեայում ԱՄՆ-ի զորքերի կրճատման հասնելն է: Այդ մասին, ըստ Газета.ру-ի, գրում է Bloomberg-ը:
Ըստ գործակալության` հյուսիսկորեացի առաջնորդն անպայման կփորձի օգտվել առանձնազրույցների ժամանակ զիջումների գնալու` Թրամփի ավանդական մարտավարությունից:
«Նրանք հույս ունեն միայնակ մնալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ սենյակում և տեսնել` ի՞նչ կարող են նրանից ստանալ»,- ասել է Քրիստոֆեր Հիլը, որը Ջորջ Բուշի նախագահության տարիներին եղել է ԿԺԴՀ-ի հետ հարցերով բանակցող: