|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը «ծնկաչոք» խնդրել է ամերիկյան կողմին` հանդիպում կազմակերպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այդ մասին հայտարարել է Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին. հայտնում է РИА Новости-ն` Bloomberg-ին հղումով:
«Նրանք վիրավորել էին մեր փոխնախագահին ու նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականին: Նրանք մեզ միջուկային պատերազմով էին սպառնում՝ խոստանալով հաղթել դրանում: Այդ ժամանակ մենք չեղարկեցինք հանդիպումը: Դրանից հետո Կիմ Չեն Ընը ծնկի իջավ ու սկսեց խնդրել, որ այն կայանա: Դա հենց այն դիրքն է, որում նրան պետք է դնել»,- Իսրայելում ունեցած ելույթի ժամանակ ասել է նա:
Հիշեցնենք, որ պատմական հանդիպումը նախատեսված է Սինգապուրում հունիսի 12-ին: