|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.26 |
| EUR | ⚊ | € 417.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.8654 |
| GBP | ⚊ | £ 484.89 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Քիչ առաջ տեղի ունեցան Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունները: Հունիսի 27-ին հետաձգված և հուլիսի 4-ին նշանակված ընտրություններին առաջադրվել էր երկու թեկնածու` պատրիարքի փոխանորդ Արամ արք. Աթեշյանը և Հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպ. Մաշալյանը:
Նշենք, որ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի` մարտի 8-ին վախճանից հետո սկսվել է պատրիարքի ընտրությունների գործընթացը: Դրանք, ըստ կանոնադրության, պետք է ղեկավարի և կազմակերպի պատրիարքի տեղապահը:
Մաշալյանն ընտրվել է ձայների` 13 կողմ, 11 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ: