|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` ԱՄՆ անկախության օրվա կապակցությամբ. հայտնում է Minval.az-ը:
Նշվում է, որ ուղերձում Ադրբեջանի ղեկավարն անդրադարձել նաև ԼՂ հակամարտությանը:
«Մենք մեծ հույսեր ենք կապում ԱՄՆ-ի հետ` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի, և անձամբ Ձեզ հետ, պարո'ն նախագահ, ԼՂ հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորման հարցում` միջազգային իրավունքի նորմերին համապատասխան և մեր երկրի տարածքային ամբողջականության շրջանակում»,-ասվում է տեքստում:
Ալիևը նաև նշում է, որ Ադրբեջանին և ԱՄՆ-ին կապում են բարեկամական ու գործընկերական հարաբերություններ: