|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հույս ունի, թե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ռուս-ամերիկյան հարաբերությունները կկարգավորվեն: Այդ մասին նա ասել է իտալական Corriere della Sera-ին տված հարցազրույցում. հայտնում է Газета.ру-ն:
Նա նշել է, որ Մոսկվան հույս ունի, որ ԱՄՆ նոր վարչակազմը չի կրկնի նախորդ վարչակազմի սխալները, որոնք նպատակաուղղված կերպով վնասեցին ռուս-ամերիկյան հարաբերություններին:
Լավրովն ընդգծել է, որ ՌԴ իշխանությունները դրական են ընդունել Թրամփի` երկու երկրների միջև փոխգործակցությունը զարգացնելու տրամադրվածությունը: Միևնույն ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ի հետ համագործակցության վերականգնումը բարդ գործ է: