|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«ՀՅԴ-ն հայտարարված քաղաքական կոնսուլտացիաների շրջանակներում հանդիպում է քաղաքական տարբեր ուժերի հետ»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակներում ասել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Գերագույն մարմնի ներկայացուցչի խոսքով՝ Դաշնակցությունը որևէ ուժի հետ բևեռ ձևավորելու կաշկանդվածություն չունի։
Դիտարկմանը՝ հնարավո՞ր է ինչ-որ մի պահի կրկին համագործակցության եզրեր գտնվեն օրվա իշխանության հետ՝ Սաղաթելյանը բացառել է՝ ընդգծելով, որ հեղափոխությունից հետո իրենց անկեղծ մղումներն իշխանությունները ժամանակին չգնահատեցին, ավելին՝ դաշտը բաժանեցին սևերի ու սպիտակների։
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի՝ լայն ընդդիմադիր բևեռի հետ համագործակցությանը, Սաղաթելյանն ասել է, որ որևէ մեկի հետ նման քննարկում չի եղել, և իրենց պարզ էլ չէ՝ ինչ նկատի ունի ՀՀ երկրորդ նախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում։