Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Վրաստանի խորհրդարանում անցկացվող`Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ սկանդալ է տեղի ունեցել. հայտնում է 1tv.ge-ն:
Վրացի ընդդիմադիր պատգամավորներին դուր չի եկել, որ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որը նախագահում է նիստը, նստել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի տեղում:
Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին նշել է. «Չեմ պատկերացնում՝ ինչը կարող է ավելի ծանր լինել, քան տեսածս: Չգիտեմ ինչ ասել»:
Կատարվածին անդրադարձել է անգամ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Նրա խոսքով` «ինչպիսի ուղղափառ միություն կարող է լինել մի երկրի հետ, որը ոչ միայն մեր հողերի օկուպանտն է, այլև պայքարում է կրոնի, քրիստոնեական կանոնների դեմ»: