|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վրաստանի խորհրդարանը քննարկում կանցկացնի՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ: Հարցը կքննարկվի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նիստում. հաղորդում է «Սպուտնիկ»–ի ադրբեջանական ծառայությունը:
Տեղեկության համաձայն՝ հանձնաժողովի օրակարգում նշվում է, որ քննարկման ընթացքում ուշադրություն է դարձվելու Հարավային Կովկասի անվտանգության միջավայրի վրա Լեռնային Ղարաբաղում հրադադարի համաձայնագրի ազդեցության խնդրին: Կլսվի վրացական հետախուզության ղեկավար Շալվա Լոմիձեի զեկույցը: Ենթադրվում է, որ հանդիպումը կանցկացվի դռնփակ: