|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
ՌԴ-ին մտահոգում է Ճապոնիայի և ԱՄՆ-ի ռազմական համագործակցությունը: Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է միջազգային տեղեկատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ` Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում. հայտնում է Газета.ру-ն:
Պատասխանելով Ռուսաստանի և Ճապոնիայի միջև խաղաղ պայմանագրի հարցում առաջընթացի մասին հարցին` նա նշել է, որ Մոսկվան դեռ չի ստացել իր հարցերի պատասխանները, օրինակ` Ճապոնիայի և ԱՄՆ-ի համագործակցության մասին:
«Մենք կասկածի տակ չենք դնում Ճապոնիայի` իր անվտանգությունն ապահովելու իրավունքը, սակայն բանակցություններ են հարկավոր, մենք պետք է բարձրացնենք վստահության մակարդակը»,- ասել է Պուտինը: