|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի մոտ այսօր դիմավորել են ConiFA-ի (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) Եվրոպայի առաջնության մասնակից Արևմտյան Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի հավաքականին:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ConiFA-ի կամավորականները, ֆուտբոլասեր հասարակությունը ԱՀ կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանի գլխավորությամբ թվով հինգերորդ ֆուտբոլի հավաքականին Արցախում դիմավորել են ծափողջյուններով, աղ ու հացով, մատուցել ավանդական ուտեստներ և հայկական գինի:Արցախի այան ողջունել է ներկաներին և մաղթել, որ ConiFA-ի Եվրոպայի առաջնությանը մասնակից թիմերը ցուցաբերեն հետաքրքիր ֆուտբոլային խաղեր: