|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
2014 թ. օգոստոսի 16-28-ը Չինաստանի Նանկին քաղաքում տեղի կունենան պատանեկան ամառային օլիմպիական խաղերը. հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հայաստանի` 1999 թ. ծնված պատանիների հավաքականը կմասնակցի օլիմպիական մրցաշարի եվրոպական գոտու ընտրական փուլին: Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Ֆինլանդիայի, Իսլանդիայի և Մոլդովայի հավաքականները:
Մրցաշարը տեղի կունենա Շվեյցարիայում, հանդիպումները կկայանան Նիոնի «Կոլովրե» մարզադաշտում: Հոկտեմբերի 19-ին տեղի կունենան կիսաեզրափակիչ հանդիպումները, իսկ հոկտեմբերի 21-ին՝ երրորդ տեղի համար և եզրափակիչ հանդիպումները: Պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր կնվաճի միայն հաղթող թիմը: