|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հունգարիայի Գյոր քաղաքում մեկնարկել է հրաձգության Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների ու պատանիների առաջնությունը:
Հայկ Բաբայանը պատանիների 10 մ օդամղիչ հրացան վարժության եզրափակիչում (181.1) զբաղեցրեց 5-րդ տեղը՝ նվաճելով 2018 թ. Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր: Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
Նույն վարժությունում Վրեժ Թորոսյանը եզրափակիչում (140.4) զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Նարեկ Ադամյանը որակավորման փուլում 609,7 միավորով 22-րդն էր:
10 մ օդամղիչ հրացան վարժության աղջիկների մրցաշարում Ալլա Պողոսյանը որակավորման փուլում 414,9 միավորով 9-րդ տեղում էր։ Պողոսյանին չհաջողվեց անցնել եզրափակիչ:
10 մ օդամղիչ ատրճանակ վարժությունում Բենիկ Խլղաթյանը, որակավորման փուլում խոցելով 561 միավոր, զբաղեցրեց 15-րդ տեղը:
Հայաստանի պատանիների հավաքականը կմասնակցի նաեւ երիտասարդների առաջնությանը: