|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արտաշատի քաղաքային մարզադաշտում կայացած աթլետիկայի Հայաստանի առաջնությունում Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց եռացատկորդ Լևոն Աղասյանն, ով եռացատկում գրանցեց 16 մ 85 սմ արդյունք, որը հենց օլիմպիական նորմատիվ է:
Աղջիկների 200 մետր վազքում Օլիմպիական խաղերի մասնակցելու իրավունք նվաճեց 15-ամյա Գայանե Չիլոյանը, ով տարածությունը հաղթահարեց 23.16 արդյունքով: Այս ձևում օլիմպիական նորմատիվ է համարվում 23.20-ը: Հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Մինչ այս Հայաստանը ուներ ևս երկու Օլիմպիական խաղերի ուղեգիր, այն նվաճել էին հեռացատկորդ Ամալյա Շառոյանը և վազորդ Դիանա Խուբեսերյան: Ընդհանուր առմամբ դեռևս 4 աթլետներ ունեն օլիմպիական ուղեգիր: